Լրատվամիջոցների ղեկավարների հետ կայացած հսնդիպման ժամանակ, ի թիս այլ հարցերի, Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե արդյոք նրա առաջ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը դրվել է ՀՀ վարչապետ նշանակելու որոշման հետ միաժամանակ:
Մինչ Կարեն Կարապետյանը հռետորական հարց էր ուղղում, թե արդյոք լրագրողները պատկերացնում էին, որ ինքը կնշանակվեի ՀՀ վարչապետ ու չէր դառնա ՀՀԿ-ական, ներկաները արձագանքեցին՝ այո և բերեցին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակը, ով ՀՀԿ-ին անդամագրվեց գործադիրի ղեկավար նշանակվելուց տարիներ անց:
«Ուրիշ ժամանակներ էին...Տիգրան Սարգսյանը կարող էր իրեն նման շքեղություն թույլ տալ»,- ժպիտով արձագանքեց Կարեն Կարապետյանը: