Փորձեմ հիշել այս մարդու արածները, որ առաջինը մտքիս են գալիս:
1. Սկզբից անկուսակցական էր փորձում մնալ: Որոշ ժամանակ անց դրեցին դոշին էն թռչունից:
2. Սկսեց Լիսկաների և մյուս գողականների պարսավանքով: Թե յուրաքանչյուր հրապարակում քննարկելու ենք և լուծում տանք:
Ոչ մի բան չարեց: Ուժը չպատեց:
3. Հետո մաքսային ավտոների գները հրապարակեց, իբր մաքսայիննա բարեփոխում ու երկու շաբաթից նորից փակեց գները, ու շարունակվեց նույն թալանը:
4. ԿԲ իր բոլոր կազմը տեղափոխեց կառավարություն: Դավիթ Սարգսյան, Գաբրիելյան,
5. Ամբողջ ժողովրդին դրեց լոտոյի տակ` ՀԴՄ չեկերով: Ստվերը մի միլիմետր չպակասեց: Հետո սկսեց թղթիկները կպցնել շշերի վրա, տռուբեքի վրա` չափիչներ, տունը տարվա մեջ 2 անգամ վաճառողին հարկել, հետո ավտոյի ԱՊՊԱ-ն մտցրեց:
6. Մեռելոցասեր: Տարին 5-6 անգամ շաբաթ-երկուշաբթի մեռելոցների ռոկիռովկեք:
7. Վասյուկի ծրագրեր` ֆինանսական տարածաշրջանային կենտրոն, Տեխնոպարկեր, ՏՏ գերակա ճյուղ, միլիոնավոր դոլարների լվացում ինկուբատորի միջոցով:
8. Խելքից դուրս ստիպողաբար ՀԴՄ-ների փոխարինում, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի տոտալ հաշվառում, գնային վերահսկմամբ
9. Գույքահարկի, հողի հարկի, սոցիալական բյուջետային փաթեթ - անմիջապես ընտրություններից առաջ, որը ոչ այլ ինչ էր, քան համընդհանուր ընտրակաշառք:
10. Թոշակային «ռեֆորմ», որը արդեն լրիվ համը հանեց:
Տիգրան Սարգսյան երևույթը պետք է հեռանա ոչ միայնակ: