▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ևս երեք ծանրորդների անուններ, որոնց 2008թ.-ի դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել վերստուգումից հետո:

Նրանց թվում է նաև Պեկինի օլիմիպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: 

Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել միջազգային մրցումների: Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկայում պետք է վերջնական որոշում կայացնեն կապված որակազրկված ծանրորդների հետ: Դրանից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք մեր ծանրորդը կարող է մասնակցել Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին, թե ստիպված կլինի բաց թողնել այն:

Բացի այդ, Մարտիրոսյանը կարող է զրկվել օլիմիպիական բրոնզե մեդալից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին