Տիգրան Հարությունյանը`2 տարում ծնողներին կորցնելու, դժվարության և ցավի մասին
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով իր կյանքի մեծ կորուստների մասին:
Բանն այն է, որ ընդամենը 2 տարի առաջ Տիգրանը չարաբաստիկ կորոնավիրուսի հետևանքով կորցրել է իր հայրիկին, իսկ վերջերս`գրեթե 1 ամիս առաջ՝ նաև մայրիկին: Տիգրանի խոսքով`իր ծնողների մահից հետո ինքն իր ծննդյան օրը սկսում է գերեզմաններ այցելելով: Նա այս ամենի մասին խոսելիս նշել է`«Բութ ցավ է»:
Տիգրանը հավելել է,որ ինքն իսկապես կարճ ժամանակահատվածում զգացել է իր «մեծանալը»:
Տիգրանը խոստովանել է, որ հայրն այլ դեր է ունեցել իր կյանքում,ում խոսքն այնքան է կարևորել, որ անգամ հոր ցանկությունն անելու համար ընդունվել է Բժշկական համալսարան և ավարտել, սակայն այնուհետև իրեն նվիրել է իր սիրելի մասնագիտությանը:
Ի տարբերություն իր հայրիկի`Տիգրանը նշել է, որ ինքը այլ տեսակի ծնող է, քանի որ ժամանակներն են այլ:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։