Այսօր, մարտի 18-ին, կայացել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված՝ի առաջին նորարարական գործիքի՝ Travelinsights-ի շնորհանդեսը:
Travelinsights-ը կհավաքի ու կվերլուծի զբոսաշրջիկների՝ առցանց հայտնի հարթակում Հայաստանի վերաբերյալ թողած բոլոր մեկնաբանությունները, կօգնի հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական և բացասական երևույթները:
Շնորհանդեսին ներկա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն եղել է ներկաների ուշադրության կենտրոնում, քանի որ նա սափրվել էր ու վերադարձել նախկին իմիջին՝ նախահեղափոխական տեսքին:
Իսկ իր ողջույնի խոսքում, փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է՝«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կայուն աճող ճյուղերից է: 2018-ին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով: Միաժամանակ երկրում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ:
«Travelinsights գործիքն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության համար իրական ժամանակում տվյալներ տրամադրելով, այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը մեզ կարող է օգնել բացահայտել զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս»:
Ավելացնենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին և Եվրամիության Արևելյան Հարևանության տնօրենին: