▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու էդ խորհրդականներին ու օգնականներին»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, խոսելով քաղաքապետարանի հաստիքացուցակի մասին, թվեց. «Ավինյանն ունի 2 գործավար, ստանում են 360 հազար դրամ, Ավինյանն ունի 4 օգնական, ստանում են 545 հազար դրամ, Ավինյանն ունի 7 խորհրդական, ստանում են 630 հազար դրամ: Ի՞նչ են անում էս մարդիկ, որ սենց շատ են, ինչո՞վ է դա արդարացված»: Հակոբյանի խոսքով՝ տրամաբանական չէ, որ քաղաքապետի խորհրդականն ու օգնականը ստանան պատգամավորի աշխատավարձ: Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ խորհրդականներ ու օգնականներ ունի ոչ թե Ավինյանը, այլ՝ քաղաքապետը. «Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու նրանց: Նրանք ամեն մեկն իր ոլորտում իրականացնում է իր աշխատանքը, էդ մարդիկ թաքստոցում չեն, էստեղ նստած են»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին