«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ և օրենսդիր կամ գործադիր մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնել: «Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ և այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որևէ պաշտոն զբաղեցնել: Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, և նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet