▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տհաճ միջադեպ` ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասնակցությամբ «Ռուսաստան-Հայաստան» համաժողովից առաջ

Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ համաժողովից առաջ ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ։

Euromedia24-ի լրագրողը նկատել է, որ Մոսկվայի «Prezident» հյուրանոցի ճեմասրահում ֆորումից առաջ կանգնել եւ հայկական պատվիրակությանն է հատուկ սպասում, դիմավորում -լիգբեզ անելուց հետո սրահ ուղեկցում դեսպան  Գուրգեն Արսենյանը։ Ընդ որում նա այդ լիգբեզն արել է շատ անփաքույց, բարձր ձայնով ու կոշտ տոնայնությամբ՝ հատկապես Թաթուլ Մանասերյանի դեպքում։

Տհաճ զրույց է ծավալվել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ու դեսպանի միջև, որին ականատես են եղել Հայաստանից ժամնաած այլ փորձագետներ ևս։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայիս ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ճեմասրահում Մանասերյանին դիմավորելիս հոխորտացել է թե «չլնեմ- չիմանամ ֆորումին կոշտ քննադատողական ելույթներ ունենաք, համապետական բաներ չանեք, իմ ջանքերը պռավալ չտաք, մեծ բաներ եմ անում, դուք հետո կհասկանաք, ահագին գործ է արվում, հանկարծ ձեր հակապետական ելույթներով չփչացնեք ամեն բան»։ 

Մանասերյանն, իհարկե, անակնկալի է եկել ու ցածր ձայնով բացատրություն է պահանջել, թե այդ ով է ներկաներից երբեւէ հակապետական վարքով փայլել, եթե ոչ իրենք (նկատի ունենալով Արսենյանի երբեմնի թիմակից ՔՊ-ականներին)։

 Լսելի չի եղել պռավալի համար սպառնացող ու Երևանից ժամանածների վրա հոխորտացող դեսպանի պատասխանները։

Անկախ տնտեսագետին ձեռ ու ոտով կոշտ ձայնով ուղղորդող եւ հանդիմանող դեսպանին մոտեցանք ու փորձեցինք բացատրություն պահանջել, թե այդ ինչ իրավունքով է գոռալով փորձ անում ուղղորդել անկախ տնտեսագետին ելույթից առաջ եւ այդ ինչ ջանք է հասցրել գործադրել ընդամենը մի քանի օրում, որ փրկել է հայ-ռուս ոչ այնքան էլ բարվոք վիճակում հայտնված  հարաբերություները,  մանավանդ որ հասկանալի չէին հատկապես  ռուսական կողմի համար լրիվ ընդունելի փորձագետ Մանասերյանից իր վախերը։

Դեսպան Արսենյանը, սակայն, հրաժարվեց խոսել և լարված փորձեց միայն արդարանալ, թե իբր մասնավոր զրույց է ծավալել, «ինչ է՝ իրավունք չունի՞»:

Մենք նրան հիշեցրինք դեսպանի առաքելությունը եւ որ ինքը Հայաստանի բյուջեից է օգտվում եւ մեր հանրային միջոցներով է իր կացության հարցերը լուծում Մոսկվայի իր նստավայրում, ուստի պարտավոր է բացատրություն տալ, բայց նա խուսափեց խոսել, որ հերթական սկանդալի մեջ չհայտնվի։

Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցինք՝ ինչ իրավունքով եւ ինչ հուշումներով էր ուղղորդում իրեն դեսպանը, ինչ էր պահանջում իրենից մոսկովյան հարթակի ելույթից առաջ, նա հաստատեց որ, այո, փորձել է հանդիմանել իրեն, թե իբր կոշտ քննադատություններով հակապետական ելույթներ չունենա, որ հսկայական գործ է իբր ձեռնարկել հարաբերությունների նորոգման հարցում, հանկարծ պռավալ չտա։ Ինչու դեսպանին չարձագանքեցիք կոշտ ու համարժեք կեպրով՝ հետաքրքրվեցինք տնտեսագետից, ասաց «շոկի մեջ էի էդ վարքագծից, չկողմնորոշվեցի՝ այդ պահին ինչ անել»։

Ի դեպ, շատ կարեւոր է նշել, որ այդ ֆորումին Ռուսաստանի պատվիրակության կողմից մասնակցում էր ՌԴ դումայի փոխնախագահ Պյուտր Տոլստոյը եւ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ստացվում է՝ հայկական պատվիրակությունը, որ ՔՊ-ի հետ ոչ մի թելով կապ չուներ, մանսկացում էր հակապետական միջոցառմանը, որին որպես գլխավոր բանախոսներ պիտի հանդես գային ՌԴ իշխանության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին