▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ.ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստը

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱԿ-ը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց.

«Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում չենք կարող ձեզ հետ նստել դահլիճում ու սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության իրավունքի ոտնահարումն է, որը տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում...»

«Մենք հակառակ տեսակետի ենք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու թույլ չտվեց, որ պատգամավորն ավարտի խոսքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին