«Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր հարսանիքը։ Դա Վազգենի դեպքից հետո Սարգսյանների օջախի առաջին ուրախությունն էր։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը բանտից ազատվեց Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ամիսներին, նրանք երբեմն հանդիպում են, Սերժ Սարգսյանն Արարատով անցնելիս հյուրընկալվում է Վագգենի թանգարանում։
Հրավիրե՞լ էր նրան, ինչպես նաև ընտանիքի մտերիմ Վովա Գասպարյանին իրենց ուրախությանը, հարցրինք Արմեն Սարգսյանին։ «Չէ, չէի հրավիրել, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել՝ աղջկա հարսանիք էր, դրա համար, բայց տղայիս հարսանիքին անպայման երկուսին էլ հրավիրելու եմ»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: