▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

 

 

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:

Կարդացեք նաև՝Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ

Այդ օրը թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում են արել․ Փաշինյանը՝ Քաղաքացու օրը չնշողների մասին

Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան   

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձեռքով հավաքում ծխուկները՝ «բիչոկները»   

Ինչպե՞ս են վարչապետի տիկինն ու 3 դուստրերը մասնակցում շաբաթօրյակին

Նաիրի, էս մարդու հողը ուզում են խլեն, տես ո՞վ ա... Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին