▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015»-ի բացման արարողությունը

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
 
Ինչպես նշում  է korrespondent.net-ը, միջոցառմանը հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը (իրական անունը՝ Թոմաս Նոյվիրտ), այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները:
 
Աղբյուրը հավելում է, որ մի շարք մասնակիցներ արդեն հասցրել են Վիեննայի օպերայի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ:
 
Նշվում է, որ այս տարի կիսաեզրափակիչներն անցկացվելու են երեքշաբթի` մայիսի 19-ին, և հինգշաբթի՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ` մայիսի 23-ին: Հայտնի է, որ առանց նախընտրական փուլերն անցնելու արդեն եզրափակիչում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրալիան, որն այս տարվա մրցույթում նորեկ է:
 
Նշենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին, ինչպես նաև՝ Ինգա Արշակյանը։ Նրանք կատարելու են «Face the Shadow» (հայերեն՝ «Առերեսվի՛ր ստվերին», նախկինում կոչվել է «Don't Deny»)։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը, որին հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վյուրսթը:

Այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները:

Տեղեկացնենք, որ  կիսաեզրափակիչներն անցկացվելու են երեքշաբթի` մայիսի 19-ին, և հինգշաբթի՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ` մայիսի 23-ին:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը «Face the Shadow» երգով մրցույթին ներկայացնելու է Genealogy խումբը, որի անդամները աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի կատարողներ են ՝ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը եւ Ստեֆանի Թոփալյանը: 

Ներկայացնում ենք բացման արարողության ֆոտոշարքը:

Լուսանկարները eurovision.com կայքից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին