▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնես նախարարի ամուսինը տեղյակ է՞, որ իր դերին հավակնորդ ունի…

Երևանի Պետական Մնջախաղի Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի (այսպես կոչված Ժիրոյի) իշխանության խամաճիկներից մեկը լինելու մասին ես հասկացա, երբ նա որպես ՀՌԱՀ-ի անդամ «Ա1+»-ի փաթեթը գնահատել էր 0: Ես որոշել էի հեռու մնալ ու չմասնակցել վերջերս աղմուկ բարձրացրած հերթական սկանադալից, որի գլխավոր դերակատարը կրկին Ժիրոն է, քանի որ նրա հերթական զոհերից մեկը իմ բարեկամն է և ըստ այդմ իմ որակումները կգնահատվեին որպես անձնական շահերից բխող, սակայն դժվար է կողքից հանգիստ հետևել, թե ինչպես է «սիստեմ»-ի հավատարիմ ծառաներից մեկը, հենց այդ սիստեմին հատուկ լկտիությամբ կործանում մեր ազգի ազնիվ, անբիծ, շնորհալի ու բազմաչարչար ներկայացուցիչներից մեկին, նույն «Ժիրոյի թատրոնի» ժողովրդի գնահատմամբ վաստակաշատ դերասանուհի Ռուզաննա Հակոբյանին, ով իր կյանքի 25 տարին անվերապահորեն նվիրել է բեմին` որից 19 տարին հենց այդ նույն թատրոնին: Հաշվի առնելով դերասանների ստացած աղքատիկ աշխատավարձները դժվար չէ կռահել թե որքան նվիրված պետք է լինել գործին, որպեսզի մեկ քառորդ դար, մի կողմ դնելով բոլոր այն դժվարություններն ու սոցիալական պրոբլեմները, շարունակել բարձրանալ բեմ, չէ՞ որ ավելի դյուրին ու հեշտ է չարչիությամբ վաստակել տասնապատիկ անգամ ավել գումար և «վայելել» կյանքը: Իհարկե ես կարող եմ դեռ շատ գովել Ռուզաննային սակայն ավելի լավ է մեջբերեմ գիտնական, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքը, ով անդրադարձել է դերասանուհու բարձր արվեստին իր «Դերասանի Արվեստի Բնույթը» գրքում: Հայտնի արվեստագետը նվիրելով գիրքը դերասանուհուն մակագրել է. «Ռուզան Հակոբյանին` բեմական բացառիկ հմայքի տեր դերասանուհուն. Հեղինակից…» Սակայն եկեք հեռու չգնանք, Ժիրայր Դադասյանը ինքն էլ ժամանակին չէր զլանում գովաբանել իր գլխավոր դերասանուհիներից մեկին, ում վստահում էր իր ներկայացումների ամենապատասխանատու ու բարդ դերերը: Ի՞նչ պատահեց ապա, որ դերասանուհու ու գեղարվեստական ղեկավարի միջև «սև կատու անցավ»: Իսկ պատահեց անթույլատրելին` համենայնդեպս ներկա սիստեմի ու իշխանությունների կողմից «թաբու» հանդիսացող երևույթ, երբ ստորադասը հանդգնում է պահանջել, որ իրեն չվերաբերվեն որպես ստրուկի, ծառայի կամ էլ պահանջում ,որ իրեն վճարեն այն գումարը, որը պետական բյուջեից հատկացված է հենց իրեն, և ոչ թե «տերերին»: Հերթական արտագնա հյուրախաղերի ժամանակ անմարդկային, ստորացուցիչ պայմաններում մնալուց վրդովված և դրա դիմաց գրոշներ ստացած դերասանուհին, հանդգնել էր բարձրաձայնել այդ մասին հենց իրեն, մեղավորին, ով անմիջապես անցել էր հարձակման… Կրկին սիստեմի գործելաոճի վառ դրսևորում` նախահարձակ եղեք, որպեսզի վախի մտնոլորտը ստիպի դիմացինին լռել: «Դու գիտե՞ս ում դեմ ես դուրս գալիս Ռուզան (երևի շնորհակալ լինենք Ժիրոյին Ռուզանի անունը ռուսական холоп-ին սազական տոնով բայց ոչ բառացի արտասանելու համար) դու չգիտե՞ս որ ես նախարարի «մարդն» եմ: Նայի՜ հա դու սիստեմի դեմ էս դուրս գալիս…, վատ բան եմ արե՞լ տարել երկրներ եմ ցույց տվել…Հետաքրքիր է տիկին նախարարի օրինական ամուսինը կամ հենց ինքը տիկին նախարարը տեղյակ է՞ ժիրոյի ձգտումների մասին))): Սա կես կատակ կես լուրջ իհարկե, բայց համոզված եմ Ժիրոն շատ փափուկ բարձերի վրա է, որ նույնիսկ Հանրային հեռուստաալիքով անհիմն ու լկտիաբար վիրավորում է ընդհամենը իր օրինական իրավունկները պաշտպանող դերասանուհուն, կոպտորեն խախտելով ՀՀ օրենքը որը ի դեպ նաև ապացուցվեց դատարանում, ով Ռուզաննայի աշխատանքից հեռացումը անվավեր ճանաչեց, նա դեռ թաթերի վրա չի գալիս դեռ չի հեռացվել նույն սիստեմի և նախարարի կողմից իրենց իսկ գրած օրենքների կոպիտ խախտումների, իրենց իսկ խայտառակելու համար: Նազենի Հովհաննիսյանի վարած «Մարդկային գործոն» ծրագրի հյուրը հենց Ռուզաննան էր, և հյուրեր աշխատանքի տեսչությունից, արհմիությունից և այլն, քննվում էր հենց Ռուզաննայի աշխատանքից հեռացման անօրինականության հարցը, դե իհարկե սիստեմի ներկայացուցիչը չէր բարեհաճել ժամանաել միայն լկտիաբար հեռախոսազանգով հարց էր տալիս զարմացած լրագրողին թե էդ որտե՞ղ են տեսել 50 տարեկան բալետի պարող: Չգիտեմ հիմա էլ աչքը տնկել է օպերայի և բալետի թատրոնի՞ն հանրահայտ սիստեմչիկը թե՞ իրոք երազներն ու իրականությունը խառնել է իրար: Բա մեկը չկա՞ր ասեր որ «հարգելի սիստեմ» դուք թատրոնի ղեկավար եք ոչ թե բալետի կամ էլ, որ նրա թատրոնի տնօրենն ու մինչ օրս բեմում խաղացող դերասաններից մեկը 60-ն անց է: Ինչևէ զարմանալիորեն դատարանը ուր դիմել էր Ռուզաննան արդար վճիռ կայացրեց նամանավանդ որ սիստեմի «մեծն անդամը» հարկ չէր համարում ներկա գտնվել նույնիսկ դատական նիստերին հաստատ համոզված լինելով որ դատավորն էլ նախարարի «մարդու» և «սիստեմի» դեմ վճիռ չի կայացնի: Սակայն Ժիրոն հաշվի չի առել որ նույն այդ սիստեմը սայթաքած անդամներին ինքն առաջինն է հոշոտում նամանավանդ երբ տեսնում է որ դիմացինի պատճառով ինքը կարող է ավելի տուժել կորցնելով թանկարժեք աթոռը: Նախարարությունում հուսով եմ տեղյակ են որ Ժիրոյի անօրինականությունները ապագայում էլ պաշտպանելու դեպքում հենց իրենք իսկ կապացուցեն, որ նրա հետևում իրոք կանգնած է նախարարն ու համակարգը: Դատարանի որոշումից հետո նույնիսկ Ժիրոն փորձում է բռնվել այսպես ասած սիստեմի փրփուրներից: Նա դիմել է վերահսկիչ դատարան այս անգամ էլ արդեն դերասանուհուն որակելով ոչ թե որպես պառաված բալերինայի այլ որպես մարմինը տձևացած ու դեֆորմացված` թատրոնի համար ոչ պիտանի դերասանուհու: Այսօր ես ձայնագրեցի Ռուզաննայի առավոտյան մարզանքից մի հատված, որը նա կատարում է ամեն օր ինչպես որ սովորել է արդեն 25 տարի, որպեսզի ինքներդ տեսնեք ու դատեք Ժիրոյի խոսքերը համապատասխանում են իրականությանը թէ ոչ: Դե իհարկե դա էլ է նա սովորել սիստեմից, որ աշխատողը պետք է լինի անպայման երիտասարդ, աղջիկ, և իհարկե անթերի տեսքով, իսկ ասենք 30-ն անց մնացած մարդիկ անաշխատունակ են: Այդ դեպքում ինչու չի նույն սիստեմը թոշակի տարիքը սահմանում 30 տարեկանը: «Աղջիկա ուզու՜մ` բանն էլ հետնա ուզում» ասել մեր Ֆրունզը, լավ է Ժիրոն էն ժամանակ թատրոնի ղեկավար չէր թե չէ Ֆրունզը ստանդարտից դուրս քթի, Խորիկը սպիտակ մազերի և Հրաչյա ներսիսյանը ճաղատության համար հեռացված կլինեին բեմից: Արդյոք հանցագործություն չէ որ պետական թատրոնի ղեկավարը որ վարձատրվում է մեր իսկ մուծած հարկերով անօրինաբար 2011 թվականից զրկել է բեմ բարձրանալուց հանդիսատեսի կողմից սիրված դերասանուհուն իսկ 2013 թվականի Փետրվար ամսից ընդհանրապես ազատել աշխատանքից մատնելով նրան սովի և անգործության` քանի որ չի կարող արվեստով ապրող սնվող, 25 տարի թատրոնին իր կյանքի ամենալավ ժամանակը տված արտիստը գնալ և չարչիությամբ, թուրքիայից ապրանք բերելով հանապազօրյա հացի խնդիր լուծել: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պահանջում ենք անհապաղ սկսել հետաքննություն, քանի որ Ժիրայր Դադասյանը լկտիաբար ստել է Հանրային հեռուստատեսությամբ, որ վճարել է օրական 200 Եվրո դերասաններին երբ ընդհամենը ամբողջ գործուղման համար տվել է 100 ֆրանկ, աշխատանքից հեռացնել անօրեն ղեկավարին անօրինական որոշումներ կայացնելու, նախարարության անունից անհիմն հայտարարություններ անելու, նախարարության անունը պախարակելու համար և անմիջապես վերականգնել սիրված դերասանուհու ոտնահարված իրավունքները, վճարել բոլոր ծախսերը որ պատճառվել են Ժիրայր Դադասյանի վրեժխնդիր անօրինությունների պատճառով, և ամենակարևորը վերականգնել աշխատանքի սիրված ու վաստակավոր դերասանուհուն, սկսել հետաքննուտյուն թե ինչպես են տնօրինվել արտասահմանյան հյուրախաղերի մեկնած ԵՄՊԹ-ին տրամադրված պետական գումարները, ստացել են արդյոք օրենքով սահմանված օրեկան մոտ 200 Եվրո նախատեսված գումարը դերասանները և բազմաթիվ այլ մութ ծախսերը, հակառակ դեպքում մենք ինքներս կշարունակենք ու մինչև Եվրոդատարան կհասցնենք արդեն իսկ սկսված դատական պրոցեսը:

Գրառումն ու տեսանյութը`  Արշակ Զաքարյանի  ֆեյսբուքյան էջից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին