Դերասանուհի Անաիս Սարդարյանը իր կազմակերպած կամավորական նախաձեռնությունից հետո սոցիալական իր էջերում ներկայանում է հիմնականում ընտանեկան կոնտենտով։ Անաիսը հաճախ է երեխաների՝ Մոնթեի և Լուսեի մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ հրապարակում։ Այս անգամ էլ դերասանուհին սկեսրոջ հետ համատեղ է հոլովակ հրապարակել ու մի փոքր պատմել նրա մասին՝ միաժամանակ նրան գովեստի խոսքեր ասելով։
Դիտեք նաև՝
Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Անաիսը, խոսելով ամուսնու մասին, ասել էր.
«Իմ ամուսինը 2017 թվականին հայտնվեց շատ վատ գործի մեջ դատական ու ես չգիտեմ՝ տենց բան լինում է թե չէ՞, որ ամուսինը զանգի կնոջը և ասի՝ ինչ-որ բան է կատարվում մեր հետ, մեզ ուզում են վնասել՝ մեր ընտանիքին։ Առաջին բանը, որ մարդ պետք է աներ՝ կգնար կդիմեր իրավապահների, պատկան մարմինների, որ հասկանար՝ ինչ է կատարվում։ Ես ծնկի եկա տանը, սկսեցի աղոթել։ Զգացական, ես զգում եմ, գնում եմ բժշկի, մենք 2 տարի էր ամուսնացած էինք, ու այն օրը, երբ քո ամուսնուն բռնում են, դատում են և քո ընտանիքը քաոսային իրավիճակի մեջ է, գնում եմ և իմանում եմ, որ սպասում եմ Մոնթեին։ Իմ համար տիրոջ գործերը անքննելի են։ Ես ունեմ Մոնթե և Լուսե, հրաշալի ամուսին՝ Զոհրաբ, ընտանիք, որը ապրում է վարձով՝ երջանիկ, կատեգորիկ պատերով չի տալիս իրեն այդ մտքով, որովհետև վերջիվերջո մեր տունը ուրիշ տեղ է լինելու մի օր, ես ընդհանրապես չեմ նեղվում, որովհետև ես գիտեմ, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Նյութականը մի օր կգա, մի օր գնալու է»։
Դիտեք նաև՝