«Տեսեք՝ ՔՊ-ականները ոնց են փախնում». Սամվել Հակոբյան
Դիտեք նաև՝
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն առավոտից ԱԺ շենքի մոտ են, փորձում են ՔՊ-ականներից պարզել՝ ինչո՞ւ են որոշել «քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու» նախագիծ քննարկել: «Ըստ նախագծի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը չվճարողները կտուգանվեն` 10.000 դրամ, իսկ ոչ իրենց (հարազատի, ընկերոջ) պատկանող քարտով վճարելու դեպքում կտուգանվեն` 15.000 դրամ»,- ավելի վաղ հայտնել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:
Դիտեք նաև՝
«Փաշինյանը, Ավինյանն ու մյուսները շուտով օրինագիծ են քննարկելու ԱԺ-ում․ բոյկոտի դեմ բերել են 15 հազար դրամի տուգանք, այսինքն՝ ովքեր չեն վճարում տրանսպորտի ուղեվարձը, տուգանվելու են ու երկրորդ, ուղևորափոխադրման վարձը սահմանել են որպես տեղական վճար: Այդպես են արել, որովհետև ՀՀ օրենսդրությամբ, տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա»,- օրեր առաջ իր խոսքում նշել էր «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը։