▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես է «Ճվճըվ Արոյի» որդու BMW X6-ը բախվում ՃՈ մեքենային. 2 ոստիկան մահացել են

Համացանցում հայտնվել են Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի կադրերը: 
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը՝ Երևան  քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: 
Ավտովթարի հետեւանքով  ՃՈ ոստիկանության տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր,  ՃՈ  մեկ այլ ծառայող՝  Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում. նա գտնվում էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է վթարից ժամեր անց :
Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին