Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանեկան խնջույքին ներկա է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաների թվում է եղել նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ում հետ Գագիկ Բեգլարյանի բարեկամությունը սկսել է այն ժամանակ, երբ նա Վրաստանի տրանսպորտի նախարարն էր:
Իսկ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ով նույնպես ներկա էր հարսանիքին, Գագիկ Բեգլարյանը բավական ջերմ ու անկեղծ մթնոլորտում է շփվել։
Տեսանյութը՝ Լուրեր.com--ի
Լուսանկարը՝ Հրապարակ.am-ի