▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. The Beautified Project`«Արագիլ»

Համացանցում հայտնվել է  The Beautified Project-ի նոր`«Արագիլ» տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հանդիպմանը The Beautified Project-ի մենակատար Անդրե Սիմոնյանը «Արագիլ» երգի և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակի մասին ասել է հետևյալը.

«Կիլիկիա»-ի հաջողությունից հետո հաճախ հարցնում էին, թե երբ ենք նորից հայերեն երգ ներկայացնելու. 5 տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել, խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն էլ տվյալ երգի հետաքրքիր մշակում կատարեց` երգին ավելացնելով մեր ձեռագիրը: «Արագիլ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի հիմքում էլ օգտագործվել է ժեստերի լեզու ասվածը, քանի որ ըստ երաժիշտների` աշխարհը նախկինի պես շարունակում է խուլ և համր լինել Հայոց ցեղասպանության նկատմամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին