▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան և Սևակ Ամրոյան՝ «Սարերի հովին մեռնեմ»

Համացանցում հայտնվել է Սոնա Շահգելդյանի ու Սևակ Ամրոյանի «Սարերի հովին մեռնեմ» երգի հիման վրա նկարահանած համատեղ տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Շահգելդյանն իր և Սևակ Ամրոյանի համագործակցության մասին ասել էր հետևյալը.

«Մտահղացումը ծնվել է իմ, մայրիկիս և Սևակի մոտ: Հովհաննես Բադալյանի մշակմամբ երգը ես և Սևակը սիրով ենք կատարել, իմ կարծիքով այն իր տեսակի մեջ տարբերվող է լինելու: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը` իմ շատ սիրելի  Արմեն Փիրիմասիհին է: Սյուժեի հիմքում հայրենադարձությունն է, ամեն հայ որտեղ էլ լինի, միևնույն է, ձգտում է իր արմատներին: Նվիրում ենք այն մարդկանց, որոնք վերադարձել են ապրելու Հայաստանում, և, ինչու ոչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին