▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Էրիկ` «Անհասանելի»

Համացանցում հայտնվել է Էրիկի նոր` «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, խոսքերը գրել է Սերգեյ Գրիգորյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Էրիկն «Անհասանելի»-ի մասին խոսելիս ասել է, որ այն «Անիրական» երգի շարունակությունն է և որ դա իրենց կողմից մտածված քայլ է.

«Շուրջ երկու տարի է անցել, երբ ես ներկայացրեցի իմ «Անիրական» երգը, որից հետո ինձ սկսեցին ասել «Անիրական Էրիկ» և ես որոշեցի, որ այն պետք է շարունակություն ունենա: Կարող եմ ասել, որ սա մտածված էր, որպեսզի «Անիրականը» դառնա «Անհասանելի», իսկ թե ինչու` կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին