▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տե՛ս,դու հայ ես և քո մի չոփն անգամ հարամ է.Մուսուլման եղբայրներ, լավ է, որ չեք թողել մոռանալ մեր հայկական արմատները

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղար 

Գաֆֆուր Թյուրքան  մուսուլմանացված  հայերի  երրորդ  սերնդի  ներկայացուցիչ է, ով 4 տարի առաջ  մկրտվել է հենց նույն եկեղեցում:

Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը  զրուցել է Գաֆֆուր Թյուրքանի հետ, ով պատմել է, թե ինչպես է ցեղասպանությունից փրկվել իր պապիկը, ինչ միջավայրում են մեծացել, ինչպես են իրենց վերաբերվել, ինչու է որոշել վերադառնալ հայրերի կրոնին:

Թյուրքանը հայտնել է, որ իր մեծ ընտանիքից ցեղասպանությունից  հետո միայն երեք երեխա են փրկվել՝ պապիկը, նրա եղբայրը և զամիկը: Վերջինս  կարողացել է հետագայում փախչել Սիրիա: Երկու երեխաները գոյատևել են քրդերի տանը՝ նրանց ծառայություններ մատուցելով: Դաստիարակվել են քրդական և մահմեդական մշակույթի համաձայն և հայկականության հետ որևէ կապ չեն ունեցել, քանի որ ո՛չ եկեղեցի կար, ո՛չ էլ հայկական միջավայր:

«Մենք էլ  այդ միջավայրում ենք ծնվել և այդ պատճառով էլ մեր մայրենի լեզուն քրդերենն է: Հայերենի և հայկականության հետ որևէ առնչություն չեն ունեցել»,- ասել է Թյուրքանը՝ նշելով, որ այնուամենայնիվ,  դեռ փոքր տարիքից իմացել են իրենց հայկական ծագման մասին: Ըստ Թյուքանի՝ իրենց հայկական արմատները չմոռանալու հիմնական պատճառներից մեկն էլ մահմեդական   միջավայրի վերաբերմունքն  է եղել:

«Երբ մարդիկ իրենց ինքնությունը քողարկելու համար մուսուլման էին դառնում, սկսում էին նրանցից ավելի շատ նամազ անել: Օրինակ՝ իմ հայրը հաջ  էլ է գնացել, սակայն ամեն անգամ, երբ բանավեճի մեջ էր մտնում, հակառակ կողմը միշտ նրան հիշեցնում էր. «տե՛ս, դու հայ ես,  և քո մի չոփն անգամ հարամ է»: Նույն բաները նաև ինձ հետ են տեղի ունեցել: Այս վերաբերմունքով է, որ նման մարդիկ մեզ չեն թողել մոռանալ մեր ինքնությունը: Եվ ինչ լավ է, որ չեն թողել…»,- պատմել է Թյուրքանը:

Նշելով, որ 4 տարի առաջ 44 տարեկան հասակում մկրտվել է՝ այնուամենայնիվ, իրեն կրոնական մարդ չի համարում, քանի որ  ո՛չ  իսլամ դավանելիս և ո՛չ էլ քրիստոնեություն ընդունելուց հետո այդպիսին չի եղել: Մկրտվելով հիմնականում ցանկացել է ընդգծել  իր հայկական ինքնությունը:

Թյուրքանը հայտնել է նաև, որ Դիարբեքիրում 100 տարի անց հայերենի դասընթացներ են բացվել: Դասընթացներին իր հետ միասին հաճախում են նաև իր 3 երերեխաները՝ Գյուլբինը, Իբրահիմը և Հուսեյինը: Երեխաներին հայկական անուններով չի անվանել, քանի որ վաղ տարիքում է ամուսնանացել և  հայկական անուններ դնելու համարել դեռ այդ գիտակցույթյունը չի ունեցել: Իսկ զավականերից մեկին անվանել է Իբրահիմ՝ ի պատիվ ցեղասպանությունից փրկված իր պապիկի, ում հայկական անունը երբեք չեն իմացել. գրում է  Ermenihaber-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին