Երեկ Ժամը 15:30-ին Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում`«Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Փաստի առթիվ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սպանությունից հետո, «ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ոստիկանության կենտրոնի բաժին են բերվել սպանվածի ընկերներից շատերը, այդ թվում անչափահասներ, որոնք ժամեր շարունակ անց են կացրել ոստիկանությունում և նրանց մոտ չեն թողել ծնողներին: Դա ՀՀ գործող օրենսդրության կոպիտ խախտում է: Երեկ ուշ երեկոյի տվյալներով, սպանության կասկածանքով ձերբակալվածներ չկային:
Տերյան փողոցում սպանված երիտասարդի գործով բերման են ենթարկվել նրա ընկերներից շատերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet