«ՀՀ նախագահն ասել է, որ այսօրվա իշխանությունը գերանձնավորված է, ինչը բացասական է ազդում հանրային կյանքի բնականոն կենսագործունեության վրա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա հետ չհամաձայնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան.
«Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր 3 նախագահներին պաշտպանել են: Հարգւմ եմ Խոսրով Հարությունյանի ճկունությունը: Արթուր Բաղդասարանից նրանով է տարբերվում, որ չի հասցրել ընդդիմություն դառնալ: Մի օր ամեն ինչ պարզվելու է, իսկ մի բան ակնհայտ է.Սերժ Սարգսյանը մի գիշերում չդարձավ Ջեֆերսոն կամ սահմանադրական հրեշտակ, քանի որ դա իր ծրագրում չի եղել: Հիմնականում իշխանության վերարատադրման խնդիրն է: Իրենք այնքան էին վախենում մրցակցությունից, որ 2013 թվականին ճնշեցին ԲՀԿ-ին: Կապ չունի, որ Ծառուկյանն այսօր նկարվում է Սերժ Սարգսյանի հետ, մի օր նա կխոսի ու կիմանանք, թե ինչ է եղել փետրվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում»:
Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Կանցնեն տարիներ ու պատմաբաններն այս փուլին կանդրադառնան: Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը ես դիտում եմ նորանկախ Հայաստանի ֆունդամենտը դնելու մեջ: Քոչարյանի պատմական առաքելությունը պատերն ամրապնդելն ու տանիքը կառուցելն էր, իսկ Սերժ Սարգսյանը այդ շենքի եվրոպական վերնորոգման աշխատանքն է կատարել: Ինչ վերաբերում է վերատադրմանը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե այս նույն նախաձեռնությունը լիներ ոչ թե ՀՀԿ-ինը, այլև «Ժառանգության»-ը կամ ԲՀԿ-ին, «ոչ» ասողների մեծ մասն «այո» կասեր»:
«Այդպես չէր լինի»-հակադարձեց Արամ Հարությունյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում