«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը դեռեւս շարունակում է դիտարկել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը՝ չբացառելով առանձին մասնակցելու հնարավորությունը։
Անցյալ շաբաթ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Խաչատուր Սուքիասյանի միջոցով հանդիպում է խնդրել Ծառուկյանից։ Վերջինս, մեզ հասած տեղեկություններով, հրաժարվել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Դրանից հետո քննարկվում է ՀԱԿ-ի՝ առանց Տեր-Պետրոսյանի Ծառուկյան դաշինքին միանալու հնարավորությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում