«Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր հոգեհանգստին բացի Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) ներկա են եղել նաև պատգամավորի խնամին՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սիրված երգիչներ Ներսիկ Իսպիրյանն ու նրա եղբորորդի Աղասի Իսպիրյանը։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում.
Ներսիկ Իսպիրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մահացած Արթուր Սաֆարյանն իր հորեղբոր թոռն էր։ Մեր հարցին, թե ինչ գիտի կատարվածի մասին, ով կարող էր սպանել իր բարեկամին, Ներսիկ Իսպիրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով թե դա իր ոլորտը չէ, և ինքը ոչինչ չի ցանկանում խոսել այդ մասին»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: