▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեման փակվա՞ծ չէ....Աուդիտի անցկացումը կարո՞ղ է նշանակել էներգիայի թանկացման որոշման չեղարկում

 

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որի ժամանակ քննարկվել էր Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ուշագրավ մի հայտարարություն է արել: 
Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ «առաջիկայում այս նույն հարցով լրագրողների հետ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ հանդիպի, որը նաեւ կբացատրի արդյոք ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը նշանակում է ՀԾԿՀ-ի էներգիայի թանկացման վերաբերյալ որոշման չեղարկում»:  Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է նաև, որ ինքն այդ պաշտոնյան չէ, որը պետք է նման որոշում կայացնի:
Asekose.am-ի տեղեկություններով, իշխանությունն ու անձամբ Սերժ Սարգսյանն   էլէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցման թեման ավարտված չի համարում ու առաջիկայում այս հարցով հնարավոր է ևս մեկ քննարկում` Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ, որին հնարավոր է հաջորդի նաև որոշում, ինչը կարող է ինչ-որ չափով բավարարել Բաղրամյանի պողոտայում արդեն մեկ շաբաթ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների պահանջներից մեկը: 

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որի ժամանակ քննարկվել էր Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ուշագրավ մի հայտարարություն է արել: 
Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ «առաջիկայում այս նույն հարցով լրագրողների հետ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ հանդիպի, որը նաեւ կբացատրի արդյոք ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը նշանակում է ՀԾԿՀ-ի էներգիայի թանկացման վերաբերյալ որոշման չեղարկում»:  Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է նաև, որ ինքն այդ պաշտոնյան չէ, որը պետք է նման որոշում կայացնի:
Asekose.am-ի տեղեկություններով, իշխանությունն ու անձամբ Սերժ Սարգսյանն   էլէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցման թեման ավարտված չի համարում ու առաջիկայում այս հարցով հնարավոր է ևս մեկ քննարկում` Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ, որին հնարավոր է հաջորդի նաև որոշում, որը կարող է ինչ-որ չափով բավարարել Բաղրամյանի պողոտայում արդեն մեկ շաբաթ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների պահանջներից մեկը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին