“Հայաստանի ձայնը” մեգա նախագծում երկրի գլխավոր ձայնի երկարատև որոնումները վերջապես մոտեցան ավարտին:
Այսօր, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի, 17:30) “Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում կմեկնարկի երկրի գլխավոր երաժշտական նախագծի եզրափակիչ գալա համերգը:
Արդեն հայտնի են այն 4 մասնակիցները, ովքեր կմրցեն եզրափակչում:
- Իսկուհի Հովհաննիսյան – թիմ Թաթա
- Նարեկ Մակարյան – թիմ Սոֆի
- Մերի Մնջոյան - թիմ Սոնա
- Գայանե Արզումանյան – Թիմ Արտո
Նրանք հաղթահարեցին կույր լսումները, մենամարտերը, արժանացան հեռուստադիտողների առավելագույն քվեներին գալա համերգներում և արդեն եզրափակչում են…Սակայն նրանցից միայն մեկը կդառնա Հայաստանի Ձայնը:
Շաբաթ օրը՝ 9-րդ եզրափակիչ գալա համերգին, 4 աստղային մարզիչները այլևս չեն ունենալու ընտրության իրավունք և նրանք այլևս չեն կարողանա ազդել քվեարկության արդյունքների վրա:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքից է կախված 4 մասնակիցների ճակատագիրը, քանի որ նրանցից միայն մեկը կարող է դառնալ Հայաստանի ձայնը:
Մնացել է ընդամենը մեկ քայլ դեպի հաղթական ավարտը:Առջևում անակնկալներով լի ԵԶՐԱՓԱԿԻՉ համերգն է:
Թեժ պայքար, շքեղ շոու և հույզեր, որոնք կհասնեն իրենց գագաթնակետին ու ի վերջո պարզ կդառնա “Հայաստանի ձայնը” տիտղոսակիրը:
Եզրափակչին մասնակցելու են նաև ռուսական “The Voice” նախագծի հայազգի մասնակիցները՝ Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչանյանը, Արտյոմ Քոչարյանը և Մարգարիրա Պոզոյանը:
Քվեարկություն
Նախագծի այս փուլում հեռուստադիտողի ձայնը, հեռուստադիտողի քվեն ամենաորոշիչն է: Եզրափակչում քվեարկության սկիզբն ազդարարվում է ուղիղ եթերի ընթացքում՝ 1-ին մասնակցի կատարումից անմիջապես հետո և ավարտվում 8 մրցութային կատարումներից 15 րոպե հետո: Քվեարկել կարող են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև արտերկրից: Քվեարկության մանրամասների համար այցելեք «Հայաստանի ձայնը» նախագծի պաշտոնական կայք և/կամ հետևեք նախագծի հիմնական հաղորդումանը:
*Քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող TALPA ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում:Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են TALPA ընկերության կողմից և համապատասխանում ձևաչափի բոլոր կանոններին:
72157633124529892