Հունիսին 25-ամյա պարսկուհի Ղոնչե Ղավամին Թեհրանում փորձել էր մարզադաշտ մտնել՝ Իրան-Իտալիա վոլեյբոլի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու, սակայն ավելի քան մեկ տասնյակ կանանց հետ միասին ձերբակալվել էր:
Օրեր առաջ մասնագիտությամբ փաստաբան աղջիկն ազատ էր արձակվել, սակայն նորից ձերբակալվել և տեղափոխվել է Թեհրանի Էվին բանտ, որտեղ պահվում են քաղբանտարկյալներն ու լրագրողները:
Նշենք, որ Ղոնչե Ղավամին միաժամանակ Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն ունի, և այս միջադեպից հետո ֆեյսբուքում նրան ազատ արձակելու կոչով բողոքի ակցիա է սկսվել:
Սակայն Իրանի ոստիկանության ղեկավար Էսմայիլ Ահմադի Մողադամի խոսքով` իրենք որպես օրենքի պահապան չեն կարող թույլ տալ կանանց մարզադաշտեր մտնել, քանի որ ներկայիս պայմաններում մարզադաշտերում տղամարդկանց և կանանց խառնվելը չի բխում հասարակության շահերից: