▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու սիրտս հարբած փղի միս ուզեց...

Այսօր սուպերմարկետներից մեկում մի շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա... Երկու պարսիկ տղամարդ` մոտ 40-45 տարեկան, սպորտիվկաներով ու տան տապոչկաներով դիմացս խցկվեցին` առանց հերթ երշիկեղենի բաժնում առևտուր անելու... Ստեղ սկսեց ամենահետաքրքիրը... Վաճառողուհին` մոտ 35 տարեկան մի կին, ոչ միայն ժպիտով և մանրամասն բացատրելով մարմնի բոլոր մասերով, թե ինչից է ամեն երշիկը պատրաստված (պարսիկները մի բառ չէին հասկանում ոչ մի լեզվով), այլ նաև առանց շտապելու մի քիչ - մի քիչ կտրատեց մոտ 10 տեսակի երշիկներից, որ նրանք երկուսով փորձեին ու հետո որոշեին, թե որ տեսակից մի 300 գրամ առնեն...) Երբ վերջապես մի 15 րոպեից ինձ հերթ հասավ, պարսիկներից հետո, ես խնդրեցի մի հատ վիտչինա  մի կես կիլո կտրատել, նա շատ լուրջ դեմքով ինձ ասաց, որ հերթ ա ստեղծվել, մարդիկ սպասում են, եթե ուզում եմ` կտրատվի, պտի էլի սպասեմ, մի քիչ թեթևանա հերթը...) Ասածս ինչ ա... Հազար ողորմի քեզ, Վարդան Մամիկոնյան... Սիրտս մի տեսակ հարբած փղի միս ուզեց...

Սուրեն Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին