Հետեւելով Տիգրան Քոչարյանի /ՓԻՂ/ եւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի ֆեսբուկյան «լեզվակռիվը» ընդամենը մի բան կասեմ Տիգրանին....
Տիգրան ջան վերջին քո գրառումից ես մի բան հասկացա, որ դու ոչ թե եղել ես Թբիլիսիում, այլ եղել ես Նավթուլուղում, կամ էլ Մառնեուլի քաղաքում...
Նախ վատ փողոցներ, ոչ լիարժեք փողոցների լուսավորություն, վատ սպասարկում եւ այլն... Կներես համաձայն չեմ... Մեկ է ես այն կարծիքնին եմ , որ դու այս անգամ եղել ես Նավթուլուղում
Ինչ վերաբերում է Հին Թբիլիսի նեղլիկ թաղամասերին եւ այն, որ դու շեշտել էիր , թե այդ վայրերը քեզ հիշեցնում են ՀԻն Կարսին եւ ՀԻն Գյումրին, ախր այնեղ նման շենքներ էլ չկան, որ մեզ կհիշեցնի այդ երկու քաղաքների ճարտարապետությունը...
Ինչ վերաբերում է Լուսիների մտահոգությանը, նա ճիշտ է նկատում:
Մենք հպարտանում ենք, որ շուտով նշելու ենք Երեւանի 2800 ամյակը, բայց ախր այսօր 28 հատ ճարտարապետական նմուշ չունենք, որը ստեղծվել է 100 տարի առաջ:
Հարգանքներով` Գալուստ Նանյան
Թբիլիսյան լեզվակռիվ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet