▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսին կպահանջի՞, որ Ադրբեջանը հանձնի Սաակաշվիլիին

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Նա, որպես Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի խորհրդական, մասնակցում է Բաքվում ընթացող «Բաց հասարակություններ» երրորդ գլոբալ ֆորումին: 
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե արդյոք նրա Բաքու գալով կվատթարանան հարաբերություններն Ադրբեջանի և Վրաստանի միջև, Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանություններն արդեն շատ երկրների հետ են հարաբերություններ փչացրել, իսկ այն հանգամանքը, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Ինտերպոլին՝ նրա անունը կարմիր շրջանակում ընդգրկելու խնդրանքով, Վրաստանի նախկին նախագահը որակել է որպես վրացական իշխանությունների կամայականություն:
Վրաստանի դատախազությունը, սակայն, բոլոր հիմքերն ունի դիմելու Ադրբեջանին՝ Սաակաշվիլիին Թբիլիսիին հանձնելու պահանջով, քանի որ վրացի այդ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է մի քանի քրեական գործերով: Թեև, կարծում եմ, Բաքուն դա թույլ չի տա. նախ այն պատճառով, որ Ալիևն ու Սաակաշվիլին բավական մտերիմ հարաբերություններ ունեն, և բացի այդ, վերջինիս անունն իրականում ընդգրկված չէ Ինտերպոլի ցանկում:
Հ.Գ. Սաակաշվիլին ավելի ընդունելի ու ցանկալի հյուր է Բաքվում, քան՝ օրինակ Ղարիվաշվիլին կամ Մարգվելաշվիլին, իսկ պատճառն այն է, որ Սաակաշվիլիի իշխանության տարիներին վրաց-ադրբեջանական հարաբերություններն ավելի ջերմ էին քան՝ ներկայում: Վերոնշյալի պատճառն էլ այն է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները փորձեցին Վրաստանում գրեթե մենաշնորհ հաստատած ադրբեջանական վառելիքաէներգետիկ ռեսուրսները փոխարինել ռուսականով, ինչն, իհարկե, Բաքվին դուր չի գալիս:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Նա, որպես Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի խորհրդական, մասնակցում է Բաքվում ընթացող «Բաց հասարակություններ» երրորդ գլոբալ ֆորումին: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե արդյոք նրա Բաքու գալով կվատթարանան հարաբերություններն Ադրբեջանի և Վրաստանի միջև, Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանություններն արդեն շատ երկրների հետ են հարաբերություններ փչացրել, իսկ այն հանգամանքը, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Ինտերպոլին՝ նրա անունը կարմիր շրջանակում ընդգրկելու խնդրանքով, Վրաստանի նախկին նախագահը որակել է որպես վրացական իշխանությունների կամայականություն:Վրաստանի դատախազությունը, սակայն, բոլոր հիմքերն ունի դիմելու Ադրբեջանին՝ Սաակաշվիլիին Թբիլիսիին հանձնելու պահանջով, քանի որ վրացի այդ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է մի քանի քրեական գործերով: Թեև, կարծում եմ, Բաքուն դա թույլ չի տա. նախ այն պատճառով, որ Ալիևն ու Սաակաշվիլին բավական մտերիմ հարաբերություններ ունեն, և բացի այդ, վերջինիս անունն իրականում ընդգրկված չէ Ինտերպոլի ցանկում:Հ.Գ. Սաակաշվիլին ավելի ընդունելի ու ցանկալի հյուր է Բաքվում, քան՝ օրինակ Ղարիվաշվիլին կամ Մարգվելաշվիլին, իսկ պատճառն այն է, որ Սաակաշվիլիի իշխանության տարիներին վրաց-ադրբեջանական հարաբերություններն ավելի ջերմ էին քան՝ ներկայում: Վերոնշյալի պատճառն էլ այն է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները փորձեցին Վրաստանում գրեթե մենաշնորհ հաստատած ադրբեջանական վառելիքաէներգետիկ ռեսուրսները փոխարինել ռուսականով, ինչն, իհարկե, Բաքվին դուր չի գալիս:

Ալիկ Էրոյանց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին