▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաղումից վերադառնալուց հետո Տիգրան Սարգսյանին ասել են` կարող ես հեռանալ. «Հրապարակ»

«Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։

Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս «Մարիոթում» կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի թաղման արարողությանը մասնակցելուց հետո Հայաստան վերադարձած Տ. Սարգսյանին ասվել է՝ կարող ես հեռանալ: Նույն երեկոյան Բաղրամյան 26 են կանչվել Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի մարդիկ, որոնք տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին