▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաղային հեղինակությունները ոչ թե ընտրություններն, այլ երկիրը տարան 1 քայլ ետ. Հովհաննես Ազոյան

Երևանի ավագանու ընտրություններից հետո դերասան Հովհաննես Ազոյանը, ով աչքի է ընկնում իր քաղաքական ազատ կողմնորոշումներով և սովորաբար հասարակական ակտիվ զանգվածի կարծիքներն է կիսում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր ՀՀԿ-ականներին՝ հավելելով՝ «Այս երկիրը ձերն է»:

Հիշեցնելով այս մասին` ԳԱԼԱtv.am-ը   զրուցել է Հովհաննես Ազոյանի հետ ու հարցրել նրա տպավորությունները,  թե ինչպիսին էին անցած ընտրությունները դերասանի  համար:

Ներկայացնում ենք մի քանի հատված այդ զրույցից:

«Ո՞նց են այդ տոկոսները գրանցում ընտրություններին, ես չգիտեմ, բայց այն, որ այս երկրում հրճվում են այնպիսի մարդիկ, ինչպեսին թաղային հեղինակություններն են, անկասկած այդպես է, և ես կարծում եմ, որ հենց իրենցն է այս երկիրը, մարդկանց էդ տեսակին է պատկանում»,-նշել է  Հովհաննես Ազոյանն ու ավելացրել. «համեմատելով նախագահական անցած ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների հետ, միանշանակ պետք է փաստել, որ քաղաքապետի ընտրությունները ավելի հենված էին թաղային հեղինակությունների վրա, իսկ թաղային հեղինակությունները ոչ թե ընտրությունները, այլ մեր երկիրը տարան մեկ քայլ հետ: Թող ընդդիմությունը նստի և անալիզ անի՝ ինչու էր դա այդպես»:

Դերասանը նաև քննադատել է  ընդդիմադիր դաշտը՝ հավելելով, որ երկար տեսիլք ունեցող ընդդիմություն է պետք Հայաստանին, որ ժողովուրդը ոտքի կանգնի. «Ընդդիմադիր դաշտը ավելի շատ պրոբլեմ ունի, քան իշխանությունը, եթե ավելի պրոգրեսիվ ընդդիմություն ունենանք, երկիրը կծաղկի: Երկար տեսիլք ունեցող ընդդիմացող է պետք Հայաստանին: Համախմբվածություն չկար, ջլատված էր ընդդիմությունը և հաղթել չէր կարողանալու: Ի՞նչ հաղթանակ թույլ ընդդիմության պարագայում: Սա ընդդիմության պարտությունն էր, բայց ոչ ժողովրդի, մեր ժողովուրդը դեռ կկարողանա հաղթել, եթե լինի մի հզոր ուժ... ժողովուրդը վարակվելու հատկություն ունի, պետք է վարակել լավ գաղափարներով, գաղափարով, մտքով: Այնպես որ ժողովրդին ցանկացած դեպքում մեղադրելը սխալ է, ընդդիմությունը իր պարտությունը պետք է փնտրի անկազմակերպվածության, ոչ թե ժողովրդի մեջ»,-նշել է Հովհաննես Ազոյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին