▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկա

Tert.am-ը գրում է, որ  Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներից Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում (Երրորդ մաս) թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկան: 

Նշվում է, որ աղջիկը անցորդներին կոչ է արել չվճարել 150 դրամ: Հայտնի չէ  ինչպես ծեծի ենթաևրկված աղջկա ինքնությունն, այնպես էլ թաղապետարանի աշխատակիցների գործողությունները ինքնագործունեության շարքի՞ց են, թե՞ թելադրվել են Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի կողմից:

 

Առավել մանրամասն` այստեղ

Մանրամասները նաև 168.am-ի տեսանյութերում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին