Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երրորդ անգամ կայացել է «Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնը:
Երեք տարի անընդմեջ փառատոնին մասնակցել է «Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն:
«Փառատոնն այն քիչ միջոցառումներից, է որին տեղի բնակչությունն անհամբեր սպասում է: Այսինքն՝ միջոցառումը հասել է իր նպատակին. մարդիկ սիրով սպասում են, անգամ օրեր են հաշվում: Իհարկե, կոմերիցոն տարրը ևս կա, սակայն այստեղ ավելի շատ հոգևոր տարրն է իշխում և դա ավելի կարևոր է: Ես երբևէ չեմ կասկածել, բայց մեկ անգամ ևս համոզվեցի, որ բերդցին շատ ամուր է կանգնած մեր հայրենիքի այս չքնաղ եզերքին և ոչ մի թշնամի չի կարող խեղճացնել նրան»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, ապա հավելեց.
«Բացի կազմակերպիչներից` ցանկանում եմ շնորհավորել ու նաև շնորհակալություն հայտնել տեղի բնակչությանը, որ այսքան բարեհամբույր են և հյուրընկալ: Շատ քիչ բան է անհրաժեշտ, որ հասարակությունը համախմբվի: Այս գործում մեծ նշանակություն ունի այս միջոցառումը»:
Կարդացեք նաև՝
Կնոջս 10 կգ հայկական մեղր եմ խոստացել. ԱՄՆ դեսպան
Եթե օգուտ ես ստանում, ուրեմն հեշտ է.Ամենաքաղցր միջոցառումը կայացավ