▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թատրոնները ո՞նց եք փակում, ո՞ւր գնան այդ մարդիկ»․ դերասանուհի

Կամերային երաժշտական թատրոնի շենքը հիմա լքված է։ Այն մի քանի տարի առաջ միացրեցին «Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնին»։

Թատրոնի դերասանուհի Զարուհի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշել է, որ իր թատրոնի ճակատագրին է արաժանանալու նաև «Գոյ» թատրոնը։

«Կամերային երաժշտական թատրոնում հիմա ոչինչ տեղի չի ունենում, մինչդեռ պետք է տեղի ունենային սիմֆոնիկ նվագախմբի փորձերը, ինչպես մեզ ասում էին երկու տարի առաջ»,-ասել է դերասանուհին։

Տեսանյութով կիսվել է նաև «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջը՝ կից գրելով․ «Երբ «Կամերային երաժշտական թատրոնը» միացրեցին «Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնին» Զարուհի Հակոբյանը հայտնվեց «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում»:

Ո՛չ մի երաշխիք, թե լավ է լինելու...

Հ. Գ. Կարծում ենք կխոսեն նաև «Կամերային երաժշտական թատրոնի» մյուս դերասանները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին