Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նորա Բրիերն իր հարյուրամյակը նշել է թեթև շարժիչով օդանավով երկու թռիչք կատարելով, փոխանցում է lenta.ru-ն: Այսպիսի նվեր տարեց կնոջը մատուցել են դուստրերը: Նախկինում 80-ամյակի առիթով Բրիերն օդապարիկով է թռել, իսկ 95-ամյակին՝ մոտոդելտապլանով:
Թռիչքներից մեկի ժամանակ Բրիերն ինքն է օդանավը վարել: Երկրորդ անգամ պրոֆեսիոնալ օդաչուն «մահացու օղակապ»` շրջանաձև պտույտի հնարքն է կատարել մոտ 3,5 կմ բարձրության վրա: Նա խոստովանում է, որ միշտ սրտի թրթիռով է սպասում սեփական տարեդարձներին՝ իր ադրենալինի պակասն ավելացնելու համար: