Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում Կոտայքի մարզում հայտնաբերված գործարար Սիլվա Գալստյանի դաժան սպանությունից:
Սեպտեմբերի 16-ին Սիլվա Գալստյանի որդին դիմել է իրավապահ մարմիններին` հայտնելով, որ արդեն մեկ օրէ, մայրըւ կորած է:
Ոստիկանները սկսել են հարցաքննել կնոջ բոլոր ծանոթներին, հարազատներին եւ միայն թոռան՝ 23-ամյա Ալբերտ Մոմջյանի գործողություններն են տարօրինակ թվացել: Այնուհետեւ ոստիկանները ձերբակալել են Ալբերտին:
Ոստիկանությունում Ալբերտը հորը խոստովանել է, որ ինքը սպանել, ապա այրել է տատիկին, սակայն դիակը ցույց տալու համար հորից 200 հազար դոլար է պահանջել: Ստանալով 170 հազար դոլար՝ Ալբերտը հայտնել է դիակի վայրը: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ սեպտեմբերի 20-ին Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դին՝ կենդանիների կողմից հոշոտված:
Ալբերտ Մոմջյանը կալանավորված է՝ Սիլվա Գալստյանին սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով:
Նշենք, որ Սիլվա Գալստյանը ոչ միայն «Օժիտ» խանութների ցանցի սեփականատերն է, այլեւ նրան է պատկանում Ավանում գտնվող «Գուտապի» շենքը եւ ապակետարաների գործարանը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: