▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատիկը կպչուն ժապավենով կապել է 8-ամյա թոռան բերանը, փակել ննջասենյակում

Առավոտ.am-ը գրում է, որ կայքի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Տ. Վ-ն ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2016թ ծնված իր որդին՝ Դ. Վ.-ն իրեն հայտնել է, թե մորական տատիկը՝ Մ. Ղ-ն կպչուն ժապավենով փակել է երեխայի բերանը, հրելով տարել ննջասենյակ՝ այդպիսով երեխային ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության:

« Ըստ նույն աղբյուրի, 8-ամյա երեխայի տատիկը ձերբակալվել է նրան ֆիզիկական ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ու տեղափոխվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ավել ուշ ազատ են արձակել:
Aravot.am-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Տ. Վ-ի հետ: Նա հաստատեց, որ մեր ունեցած տեղեկության իսկությունը, ասաց, որ շուրջ 2 տարի է՝ ամուսնալուծված է, երեխաները մոր մոտ են եւ նրանց տեսակցում է ըստ կարգի սահմանված օրերով: Հայրը նշում է, որ ոչ միշտ է կարողանում տեսնել երեխաներին, քանի որ տեսակցությունները հաճախ չեղարկվում են. երեխայի մայրն ու տատիկը թույլ չեն տալիս առանց պատճառի հանդիպել, կամ երեխաներին համոզում են, որ հորն ասեն, թե չեն ցանկանում նրան տեսնել: Տ. Վ.-ն պատմեց նաեւ, որ հերթական տեսակցության ժամանակ որդին խնդրել է իր վրա տեսախցիկ տեղադրել, որպեսզի հայրը տեսնի, թե ինչպես են իր հետ վարվում. «Ասում էր՝ պապա վրաս կամերա դիր, տես՝ ինձ հետ ոնց են վարվում…Ասում էր՝ տատիկը սկոտչով բերանս կապել էր, հրել բազմոցի վրա, մի ձեռքով ինձ էր պահում, մյուս ձեռքով էլ բերանս էր սկոտչում: Հետո ինձ հրելով տարավ սենյակում փակեց… Երեխան ասում է՝ էնքան լավ էր, որ ձեռքերս ազատ էին, մատս մտցրի բերանս բացեցի, որ կարողանամ շնչել, քանի որ օդը չէր հերիքում… Երեխան պատմում է, թե ոնց են պատժելու համար տատիկը եւ մայրը իրեն եւ 5 տարեկան աղջկաս քաշքշելով հանել դուրս, դուռը վրաները փակել»»,-գրում է սկզբնաղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին