▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևի վանահայր Տեր Միքայելը պատասխանել է իր հեռացման վերաբերյալ ասեկոսեներին

Արդեն տևական ժամանակ է` հանրության շրջանում լուրեր են տարածվում, իբրև թե Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացրել է Տաթևի վանքի հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գևորգյանին: Նշենք, որ լուրերը հիմնականում համացանց էին նետվում ՔՊ-ական գործիչների կողմից:

Երկար լռությունից հետո այս թեմային անդրադարձ է կատարել անձամբ Տեր Միքայելը: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի բարեպաշտ, հավատավոր ժողովուրդ,
վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:
Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։
Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին