▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթա Սիմոնյանը ելույթ կունենա Ստամբուլում

Նոյեմբերի 17-ին Ստամբուլի Կարագյոզյաններ մանկատան հիմնադրման 100 ամյակի միջոցառումներին ելույթ կունենա ճանաչված երգիչ Թաթան.գրում է allturkey-ը՝ վկայակոչելով «Ակօս» լրատվական կայքին:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 15-ին Թաթան կմասնակցի Կարագյոզյան մանկատան հիմնադրամի կազմակերպած շուրջ 400 հոգանոց ճաշկերույթին, որտեղ նույնպես մի քանի երգ կկատարի, իսկ նոյեմբերի 17-ին հայ երգիչը ելույթ կունենա Զորլու կենտրոնի «Կատարողական արվեստի կենտրոնում», բայց արդեն ավելի մեծ լսարանի՝ հատկապես երիտասարդների համար: Հավելենք, որ այդ կենտրոնը տեղավորում է 2200 մարդ:

Նշենք, որ հաջորդ շաբաթ իր հիմնադրման 100 ամյակը նշող Կարագյոզյանմանկատունը բավական դժվար տարիներ է ապրել՝ մասնավորապես տարբեր ժամանակաշրջաններում մանկատնից բռնագրավվել է գույքը, այնուհետև հաջողվել է այն կրկին վերադարձնել: Չնայած այդ բոլոր դժվարություններին, որի միջով անցել է մանկատունը այնուամենայնիվ հաջողվել է հաղթահարել բոլոր փորձությունները, իսկ այժմ էլ մանկատունը պատրաստվում է նշել իր հիմնադրման 100 ամյակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին