▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաշքենդում սպանել են հայ հայտնի դիզայների

Անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի  Յաշնաբադի շրջանում սպանվել էր հայկական ծագում ունեցող դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանը։

Իրավապահները առաջիկայում մտադիր են հրապարակել դեպքի մանրամասները։ Դիզայների մահվան պատճառները կպարզվեն փորձաքննությունից հետո։

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին