Ինչպես տեղեկանում ենք ըմբշամարտի Իրանի ֆեդրացիայի պաշտոնական կայքից՝www.en.iawf.ir-ից, այդ երկրի մայրաքաղաք Թեհրանում նոյեմբերի 26-27-ը ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունում ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարրությամբ շատ հաջող է հանդես գալիս հայկական <Տաշիր> թիմը: 100 հազար դոլար մրցանակային հիմնադրամով այս ստուգատեսին մասնակցում են 12 երկրի 15 թիմեր, որոնք բաժանվել են 4 խմբերի: «Տաշիրը» Իրանում հանդես է գալիս Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ) կազմով: Արայիկ Բաղդադյանին Թեհրանում օգնում է Հովսեփ Հովսեփյանը: Մրցաշարն ընթանում է միջազգային ֆեդերացիայի կանոններին համապատասխան՝ 57, 61, 65, 70, 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերում: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար դոլար: Վիճակահանության արդյունքներով «Տաշիրն» ընդգրկված էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներ էին բուլղարական NSA, վրացական GEORGIA CLUB և Ղրղզստանի KIRGIZSTAN ակումբերի թիմերը: Երեկ տեղի ունեցած խմբային փուլի C խմբի հանդիպումներում արձանագրվել են հետևյալ արդյունքերը. 1-ին փուլ «Տաշիր»- KIRGIZSTAN՝ 6:2, GEORGIA CLUB – NSA՝ 8:0, 2-րդ փուլ՝ «Տաշիր»- GEORGIA CLUB ՝4:4 , միավորներով 19:15, NSA – KIRGIZSTAN՝ 4:4, միավորներով 19:17, 3-րդ տուր ՝ «Տաշիր»- NSA՝ 7:1, GEORGIA CLUB- KIRGIZSTAN՝ 6:2: Նախնական փուլում գերազանց հանդես եկած ու 3 անընդմեջ հաղթանակ տոնած «Տաշիրը» խմբում գրավեց 1-ին տեղն ու մտավ կիսաեզրափակիչ: Քիչ առաջ տեղեկացանք, որ կիսաեզրափակչում <Տաշիրը> 2:6 հաշվով պարտվեց ամերիկյան TITAN MERCURY թիմին, իսկ կիսաեզրափակչի մյուս զույգի հաղթող մեծ դժվարությամբ դարձավ իրանական թիմերից մեկը: Այսպիսով՝ Տաշիրը կպայքարի երրորդ տեղի համար:
«Տաշիրը» կպայքարի 3-րդ տեղի համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet