▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր»-ի Սամվել Կարապետյանի հայրը շենքի դիմաց ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում

«Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երեւանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում: Երեւանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Հիշեցնենք, որ այս մասին օրեր առաջ խոսել էին «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի ավագանու անդամներն՝ ընդգծելով, որ «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին