Թվում է՝ երեկ էր, երբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից որոշում կայացվեց Վանաձորում կառուցել մարզային առողջապահական նոր կենտրոնի ծննդատունը: Գործող ծննդատան շենքային պայմանները, մեղմ ասած, բարվոք չեն, ինչի արդյունքում լոռեցիները հաճախ ստիպված են լինում հասնել մայրաքաղաք՝ բարձրակարգ ծննդօգնություն ստանալու համար: Նոր ծննդատան շինարարական աշխատանքները մեծ արագությամբ առաջ են ընթանում և այսօր արդեն հսկայածավալ գործ է արված: Շուրջ 4000 քմ տարածքով ծննդատան շինարարության համար Կարապետյանների ընտանիքը տրամադրում է 4 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է համալիրի մյուս մասնաշենքին, որը ֆինանսավորվելու է պետության կողմից, ապա, ըստ պատկան մարմինների հավաստիացումների, շինարարության ժամանակավորապես սառեցված գործընթացը շուտով կվերսկսվի:
Մանրամասները՝ Լոռու Ֆորտունա հեռուստաընկերության տեսանյութում: