Տեղեկացրել ենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար հոկտեմբերն առավելապես հարուստ է մշակութային միջոցառումներով, որոնցից մեկը` «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուի հրատարակումն ու դրա կարևոր նշանակությունը լայն արձագանք է գտել հասարակության շրջանում:
Այս շաբաթ-կիրակի` մշակութային իրադարձություններով առատ է Լոռու մարզում: Ֆորտունա հեռուստաընկերության եթերում` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը խոսել են հիմնադրամի ծրագրերի , ինչպես նաև երիտասարդության առնչվող խնդիրների և նրանց արժեհամակարգերի մասին: