Asekose.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ Մոսվկայի Կրեմլի պալատի մեծ դահլիճոմ տեղի ունեցած Տաշիր 2013 մրցանակաբաշխության ժամանակ միայն Տարվա երգչուհու տիտղոսին արժանացած Սիրուշոյի ՊրեԳոմեշ երգի կատարման ժամանակ է կենդանի հնչողություն եղել բեմում:
Ըստ տեղեկությունների` մյուս բոլոր հայ կատարողները ելույթ են ունեցել «պլյուսով»` ֆոնոգրամայով:
Հիշեցնենք, որ Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ Տարվա երգչուհի է հայտարարվել Սիրուշոն, իսկ Տարվա երգիչ՝ Ռազմիկ Ամյանը:
Տաշիր-2013-ին մրցանակաբաշխությանը հյուրի կարգավիճակով մասնակցել են նաև հայտնի աստղեր` այդ թվում իսպանացի սրտակեր երգիչ Էնրիկիե Իգլեսիասը: