▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակորեն սկսել եմ սիրել արագաչափիչ լուսարձակները.Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում գրում է.

Ես սիրում եմ Երևանի գիշերվա սառը զովը,երբ որբ նստարանին կուչ եկած աղջիկն ու տղան ջերմանում են համբույրներով, ես սիրում եմ «արթնացնող» անհարթ ու անհաշտ փողոցները Երևանյան գիշերվա, որոնք ցերեկը այդքան անտանելի են թվում ...

Ես սիրում եմ հատուկենտ ու աննկատ, բայց և կառավարական լրջությամբ կանգնած լապտերները՝ խունացած ու հին լույսով, հազիվ նկատելի...

Ես սիրում եմ գիշերվա միայնության մեջ կանգնած էտած կամ «փիդռած» ծառերը, որ անելանելիությունից ավելի խորն են ձգում արմատները, ես անգամ տարօրինակորեն սկսել եմ սիրել արագաչափիչ լուսարձակները, որոնք սրտի թրթիռով ողջունում են քեզ գիշերային լռության մեջ իրենց Լուսային երգով ու հավերժացնում քեզ քաղաքային ոստիկանության արխիվներում...։
Ես սիրում եմ Երևանը գիշերից անկախ...
Ես սիրում եմ Երևանյան ցերեկային տապը, երբ խեղդվում ես ու չգիտես շոգից է, թե՞... սիրուց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին