Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի Վիրջինիայի բնակարանում մեկ շաբաթ հանցագործ է բնակվել:
Նախկին հրշեջ Ջոնին բանվորները հայտնաբերել են երգչուհու տան շրջակայքում: Տղամարդուն ձերբակալել են` մեղադրելով անհարգալից վերաբերմունքի, գողության մեջ:
Երգչուհու երկրպագուն «բնակվել» է լողավազանին կից տնակում: Լոպեսի հարևանները կարծել են, թե տղամարդը երգչուհու հերթական աշխատողներից մեկն է: Անգամ տան դարպասների մոտ հայտնված 49-ամյա տղամարդու մեքենան կասկածի տեղիք չի տվել նույնիսկ անվտանգության աշխատակիցներին:
Հետաքրքիրն այն է, որ իր «հանգստի» ժամանակ տղամարդը համացանցում տեղադրել է երգչուհու առանձնատանն արված լուսանկարներից:
Իսկ ոստիկանությունում տղամարդը արդարացել է` ասելով, որ իբր թե օգնել է տիրուհուն:
Նշենք, որ անծանոթին միայն օրեր անց նկատել է պահակներից մեկը` զանգահարելով ոստիկանություն: