▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանն այսօր չի վարի ավագանու նիստը. հնարավոր է՝ նրա հրաժարականի դիմումը ներկայացվի

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Երևանի քաղաքա­պետ Տարոն Մարգարյանն այսօր չի վարի ավագանու նիստը:

 

Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը: Հնարավոր է, որ այն հրապարակվի ավագանու այ­սօրվա նիստում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Հիշեցնենք, որ  երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված տեսանյութի հետ կապված հարցերի պատասխանը պետք է տան քննչական մարմինները։

««Երեւան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է. «Այդ տեսանյութի նյութերը եւս ուղարկված են ԱԱԾ։ Որեւէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն եւ գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Ես տարակուսանք եմ ունենում, որովհետեւ տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել։ Այսինքն այդտեղ ես անտրամաբանական բան եմ տեսնում։ Կարծում եմ, որ բոլորը տեսնում են, որ կառավարությունը հետեւողականորեն զբաղվում է բոլոր այդ գործերով։ Ես նախկինում կոչ եմ արել, որ կասկած չկա, որ բոլոր հարցերով հետեւողականորեն զբաղվելու ենք։ Մենք զբաղվելը չի լինելու կանխավարկածային, այլ լինելու է փաստերի վրա հիմնված»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին